23:45  ,  28 նոյեմբերի, 2018

ՉԼ. «Աթլետիկոն», «Պորտուն» եւ «Շալկեն» ապահովեցին 1/8 եզրափակիչի ուղեգրեր (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում A խմբում ընդգրկված Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Մոնակոյին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

«Աթլետիկոն» 12 միավորով առաջին տեղում է եւ ապահովեց 1/8 եզրափակիչի ուղեգիր: «Մոնակոն» 1 միավորով վերջինն է եւ դուրս մնաց նաեւ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից:

D խմբում Ստամբուլի «Գալաթասարայը» Մոսկվայում 0:2 հաշվով պարտություն կրեց «Լոկոմոտիվից», ինչի շնորհիվ 1/8 եզրափակիչի ուղեգրեր ապահովեցին պորտուգալական «Պորտուն» ու գերմանական «Շալկեն», որոնք երկրորդ տեղից նահանջել արդեն չեն կարող:

Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, 5-րդ տուր

A խումբ

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Մոնակո» (Ֆրանսիայի առաջնություն)՝ 2:0 (տեսանյութ)

Բենուա Բադյաշիլ, 2, ինքնագոլ, Անտուան Գրիզման, 24

Հեռացում՝ Ստեֆան Սավիչ («Աթլետիկո»), 82, երկրորդ դեղին քարտ

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 00:00 (Երեւանի ժամանակով)

D խումբ

«Լոկոմոտիվ Մոսկվա» (Ռուսաստան) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 2:0 (տեսանյութ)

Գժեգոժ Կրիխովյակ, 43, Վլադիսլավ Իգնատեւ, 54

«Պորտու» (Պորտուգալիա) - «Շալկե» (Գերմանիա)՝ 00:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում