15:17  ,  28 նոյեմբերի, 2018

«Ռոմանտիկ» Յուրգեն Կլոպն ասուլիսի ժամանակ զվարճացրել է լրագրողներին

Զվարճալի միջադեպ է գրանցվել անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի նախախաղային ասուլիսում ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումից առաջ:

Լսելով ֆրանսիացի լրագրողի հարցը՝ գերմանացի մասնագետը նկատել է, որ թարգմանչուհին ունի շատ կրքոտ ձայն: Դա ծիծաղ է առաջացրել ասուլիսների սրահում:

«Շնորհավորանքներս, վաու: Խնդրեմ, դարձյալ»,- ասել է Կլոպը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Փարիզում կայանալիք ՊՍԺ - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին: C խմբի չորրորդ տուրից հետո «Լիվերպուլն»  ու իտալական «Նապոլին» ունեն 6-ական միավոր, ՊՍԺ-ն՝ 5, իսկ սերբական «Ցրվենա Զվեզդան»՝ 4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում