Jurgen Klopp really likes this translator's voice pic.twitter.com/YWorBhknV8
— ESPN UK (@ESPNUK) 27 ноября 2018 г.
Զվարճալի միջադեպ է գրանցվել անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի նախախաղային ասուլիսում ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումից առաջ:
Լսելով ֆրանսիացի լրագրողի հարցը՝ գերմանացի մասնագետը նկատել է, որ թարգմանչուհին ունի շատ կրքոտ ձայն: Դա ծիծաղ է առաջացրել ասուլիսների սրահում:
«Շնորհավորանքներս, վաու: Խնդրեմ, դարձյալ»,- ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Փարիզում կայանալիք ՊՍԺ - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին: C խմբի չորրորդ տուրից հետո «Լիվերպուլն» ու իտալական «Նապոլին» ունեն 6-ական միավոր, ՊՍԺ-ն՝ 5, իսկ սերբական «Ցրվենա Զվեզդան»՝ 4:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում