14:38  ,  28 նոյեմբերի, 2018

«Ռոմայի» կիսապաշտպանի սարսափելի վրիպումը «Ռեալի» դեմ խաղում

Իտալական «Ռոմայի» թուրք կիսապաշտպան Չենգիս Ունդերը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում չի կարողացել մի քանի մետրից գրավել դարպասը: Ունդերը վրիպումը թույլ է տվել առաջին խաղակեսի ավելացված ժամանակում, երբ հաշիվը 0:0 էր:

Հիշեցնենք, որ Հռոմում կայացած խաղում Արքայական ակումբը հաղթել էր 2:0 հաշվով եւ 12 միավորով G խմբի առաջատարն է: «Ռոման» 9 միավորով երկրորդ տեղում է, իսկ չեխական «Վիկտորիա Պլզենն» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ն ունեն 4-ական միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում