12:45  ,  28 նոյեմբերի, 2018

Եվրոպայի լիգա. «Վորսկլա» - «Արսենալ» խաղը չի կայանա Պոլտավայում

Լոնդոնի «Արսենալի» եւ ուկրաինական «Վորսկլայի» (Պոլտավա) միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րրդ տուրի հանդիպման վայրը փոխվել է անվտանգության նկատառումներով, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը:

«Վորսկլան» անգլիական ակումբին կընդունի ոչ թե Պոլտավայում, այլ՝ Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում:

Նոյեմբերի 29-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:55-ին: Չորրորդ տուրից հետո «Արսենալը» 10 միավորով E խմբի առաջատարն է: Լիսաբոնի «Սպորտինգն» ունի 7 միավոր, իսկ «Վորսկլան» ու «Ղարաբասը»՝ 3-ական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում