01:52  ,  28 նոյեմբերի, 2018

ՉԼ. «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», «Յուվենտուսն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես դուրս եկան 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկել է խմբային փուլի 5-րդ տուրը:

E խմբում Մյունխենի «Բավարիան» 5:1 հաշվով առավելության հասավ պորտուգալական «Բենֆիկայի» նկատմամբ եւ 13 միավորով առաջին տեղում է՝ նվաճելով 1/8-րդ եզրափակիչի ուղեգիր: Այս խմբում երկրորդ տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիրն ապահովել է Ամստերդամի «Այաքսը»: «Բենֆիկան» պայքարը կշարունակ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում:

 F խմբում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Ֆրանսիայում 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Լիոնի» հետ: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 10 միավորով առաջին տեղում է եւ արդեն ապահովել է տեղը 1/8 եզրափակիչում: «Լիոնը» 7 միավորով երկրորդն է: Գերմանական «Հոֆենհայմը» 2:3 հաշվով պարտվեց Դոնեցկի «Շախտյորին», որը 5 միավորով երրորդ տեղում է:

G խմբում հանդիպեցին առաջատարներ Մադրիդի «Ռեալն» ու «Ռոման», որոնք արդեն ապահովել էին փլեյ-օֆֆի ուղեգիրը: Հռոմում տեղի ունեցած խաղում 2:0 հաշվով հաղթանակ տարավ Արքայական թիմը եւ 12 միավորով առաջինն է: «Ռոման» երկրորդ տեղում է՝ 9 միավոր: Չեխական «Վիկտորիա Պլզենն» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ն ունեն 4-ական միավոր:

H խմբում Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչի գոլի շնորհիվ 1:0 հաշվով առավելության հասավ իսպանական «Վալենսիայի» նկատմամբ եւ 12 միավորով առաջին տեղում է՝ 1/8 եզրափակիչի ուղեգրով:

«Մանչեսթեր Յունայթեդը» 1:0 հաշվով հաղթեց շվեյցարական «Յանգ Բոյզին» եւ 10 միավորով ապահովեց առնվազն երկրորդ տեղը: «Վալենսիան» ունի 5, «Յանգ Բոյզը»՝ 1 միավոր:

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

E խումբ

«Բավարիա» (Գերմանիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 5:1 (տեսանյութ)

Արյեն Ռոբեն, 13, 30, Ռոբերտ Լեւանդովսկի, 37, 51, Ֆրանկ Ռիբերի, 77 – Ժեդսոն Ֆերնանդեշ, 46

ԱԵԿ (Հունաստան) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 0:2  (տեսանյութ

Դուշան Տադիչ, 68, 11մ, 72

Հեռացում՝ Մարկո Լիվայա (ԱԵԿ), 67, երկրորդ դեղին քարտ

F խումբ

«Լիոն» (Ֆրանսիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2:2 (տեսանյութ)

Մաքսվել Կորնե, 55, 81 - Էմերիկ Լյապորտ, 62, Սերխիո Ագուերո, 83

«Հոֆենհայմ» (Գերմանիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 2:3

Անդրեյ Կրամարիչ, 17, Սթիվեն Ցուբեր, 40 - Իսմաիլի, 13, Թայսոն, 15, 90+2

Հեռացում՝ Ադամ Սալաի («Հոֆենհայմ»), 59

G խումբ

«Ռոմա» (Իտալիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 0:2 (տեսանյութ)

Գարեթ Բեյլ, 47, Լուկաս Վասկես, 59

ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)՝ 1:2 (տեսանյութ) 

Նիկոլա Վլաշիչ, 10, 11մ – Ռոման Պրոխազկա, 56, Լուկաշ Հեյդա, 81

Չիրացրած 11մ՝ Ռոման Պրոխազկա, 44

H խումբ

«Յուվենտուս» (Իտալիա) - «Վալենսիա» (Իսպանիա)՝ 1:0 (տեսանյութ)

Մարիո Մանջուկիչ, 59

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 1:0 (տեսանյութ)

Մարուան Ֆելաինի, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում