09:09  ,  28 նոյեմբերի, 2018

#Corner Սամվել Սուքիասյանի հետ. Երազանքից մինչեւ հավաքականում Բերեզովսկու հետ աշխատանքը

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 8-րդ թողարկումը՝ հայկական ֆուտբոլի կարեւոր իրադարձությունների ամփոփմամբ:

Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշած 22-ամյա դարպասապահ Հենրի Ավագյանն («Ալաշկերտ») ու նրա մանկության տարիների կուռք, լեգենդար դարպասապահ, Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին #Corner-ին պատմել են համատեղ աշխատանքի եւ տպավորությունների մասին:

#Corner-ը այցելել է Էջմիածին եւ ծանոթացել տեղի ֆուտբոլային ակադեմիային, ներկա եղել Առաջին լիգայի «Երեւան» - «Ալաշկերտ-2» (2:1) խաղին, զրուցել լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակը 23 գոլով գլխավորող «Երեւանի» ռուսաստանցի կիսապաշտպան Ստանիսլավ Եֆիմովի հետ:

Վերջում՝ զավեշտալի տեսանյութեր աշխարհի տարբեր կետերից:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս