23:47  ,  27 նոյեմբերի, 2018

ՉԼ. «Այաքսը», «Ռեալն» ու «Ռոման» փլեյ-օֆֆում են (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկել է խմբային փուլի 5-րդ տուրը:

E խմբում հոլանդական «Այաքսը» Հունաստանում 2:0 հաշվով պարտության մատնեց ԱԵԿ-ին եւ 11 միավորով ապահովեց 1/8 եզրափակիչի ուղեգիր: Ամստերդամի ակումբը 2005-2006 թվականների մրցաշրջանից հետո դուրս չէր եկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ:

ԱԵԿ-ն առանց միավորի վերջին տեղում է: «Բավարիան» 4 խաղից հետո ունի 10 միավոր, պորտուգալական «Բենֆիկան»՝ 4 միավոր:

G խմբում Մոսկվայի ԲԿՄԱ-ն տանը 1:2 հաշվով պարտվեց չեխական «Վիկտորիա Պլզենին»: Երկու թիմերն էլ ունեն 4-ական միավոր եւ կորցրեցին փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը՝ ուղեգրեր ապահովելով խմբի առաջատարներ «Ռեալին» եւ «Ռոմային», որոնք 4 տուրից հետո ունեն 9-ական միավոր:

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

E խումբ

ԱԵԿ (Հունաստան) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 0:2  (տեսանյութ)

Դուշան Տադիչ, 68, 11մ, 72

Հեռացում՝ Մարկո Լիվայա (ԱԵԿ), 67, երկրորդ դեղին քարտ

«Բավարիա» (Գերմանիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 00:00 (Երեւանի ժամանակով)

G խումբ

ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)՝ 1:2 (տեսանյութ)

Նիկոլա Վլաշիչ, 10, 11մ – Ռոման Պրոխազկա, 56, Լուկաշ Հեյդա, 81

Չիրացրած 11մ՝ Ռոման Պրոխազկա, 44

«Ռոմա» (Իտալիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 00:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս