10:41  ,  28 նոյեմբերի, 2018

Բարձրագույն խումբ. Այսօր կանցկացվի տարվա նախավերջին տուրը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում նոյեմբերի 28-ին կանցկացվեն 18-րդ տուրի բոլոր հանդիպումները: Տուրը բաց կթողնի երկրորդ տեղում գտնվող «Փյունիկը»: Սա այս տարվա նախավերջին տուրն է:

Մրցաշարային աղյուսակը գլխավորող Երեւանի «Ալաշկերտը» Վանաձորում կմրցի «Լոռիի» հետ: Օրվա բոլոր խաղերը կմեկնարկեն ժամը 14:00-ին:

Հայաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Լոռի» - «Ալաշկերտ»՝ 14:00 (Վանաձորի ֆուտբոլային ակադեմիա)

«Բանանց» - «Արարատ-Արմենիա»՝ 14:00 («Բանանց-4» խաղադաշտ)

«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 15:00 («Նաիրի» ստադիոն)

«Արցախ» - «Շիրակ»՝ 14:00 (նախկին «Միկա» ստադիոն)

Ֆոտո՝ «Բանանցի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով