19:50  ,  27 նոյեմբերի, 2018

ՊՍԺ–ն Նեյմարին չի արգելի բանակցել այլ ակումբի հետ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ–ի ղեկավարությունը չի արգելի բրազիլացի հարձակվող Նեյմարին հաջորդ ամռանը բանակցել այլ ակումբի հետ, հաղորդում է La Porteira–ն։

Ֆրանսիայի առաջնության ցածր մակարդակը ստիպել է Նեյմարին մտածել այլ երկիր տեղափոխվելու մասին։

ՊՍԺ–ն պատրաստ է Նեյմարին վաճառել 200 միլիոն  եվրոյով, ինչը թույլ կտա փարիզյան ակումբին մնալ ֆինանսական արդարության կանոնների սահմաններում։

Նեյմարի տրանսֆերի գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է։ Հիշեցնենք, որ 2017թ. ամռանը ՊՍԺ–ն «Բարսելոնային» Նեյմարի տրանսֆերի համար վճարել է 222 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 11 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել է 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում