19:14  ,  27 նոյեմբերի, 2018

«Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» խաղացողին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբային, հաղորդում է Tuttosport–ը։

Կատալոնական ակումբը չի շտապում նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին եւ իրավիճակից կփորձի օգտվել կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը։ Ալբայի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ալբան մասնակցել է 13 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Ալբան հայտարարել էր, որ ցանկանում է կարիերան ավարտել «Բարսելոնայում»։ Սակայն զարմացած է, որ ակումբը դեռ բանակցություններ չի սկսել իր հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում