15:46  ,  27 նոյեմբերի, 2018

Մարգարիտա Գասպարյանը սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին (ֆոտո)

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը թվիթերյան էջում լուսանկար է հրապարակել իր թիմի հետ եւ հայտնել, որ սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին:

«Սկսենք, տղաներ»,- գրել է հայ մարզուհին՝ հրապարակելով լուսանկար:

Հիշեցնենք, որ վերջերս Մարգարիտա Գասպարյանը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում բարձրացել էր 92-րդ տեղ: Տեւական ընդմիջումից հետո նա վերադարձել էր լավագույն 100-յակ:

Այս տարի Գասպարյանը ծանր վնասվածքի ու 3 վիրահատությունների պատճառով բաց էր թողել մոտ 4 ամիս: Այս տարի նա նվաճել էր Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած WTA շարքի մրցաշարի հաղթողի կոչումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում