13:26  ,  27 նոյեմբերի, 2018

Բարձրագույն խումբ. Որակազրկման պատճառով հաջորդ տուրը բաց կթողնեն 4 ֆուտբոլիստներ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում նոյեմբերի 28-ին կանցկացվեն 18-րդ տուրի բոլոր հանդիպումները: ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է որակազրկված ֆուտբոլիստների ցուցակը:

Տուրը որակազրկման պատճառով բաց կթողնեն Ջեֆերսոն Ռեիսը («Ալաշկերտ»), Գեւորգ Նռանյանը («Գանձասար-Կապան»), Հովհաննես Պողոսյանը («Արցախ») եւ Եթոպ Դեյվիդ Ուդոհը («Լոռի»):

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով