11:25  ,  27 նոյեմբերի, 2018

Ստիվեն Կարիի մասնակցությամբ ավտովթարի տեսանյութը

Համացանցում հայտնվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտի» խաղացող Ստիվեն Կարիի մասնակցությամբ ավտովթարի տեսանյութը:

Ամերիկացի բասկետբոլիստը վթարի էր ենթարկվել նոյեմբերի 24-ին Օքլենդում: Նրա Porsche-ն բախվել էր 2 այլ մեքենաների: Վթարի պատճառով ոչ ոք չէր տուժել:

Հիշեցնենք, որ այս օրերին Ստիվեն Կարին շարունակում է վերականգնվել աճուկի հատվածի մկանային վնասվածքից: Ամերիկացին նախորդ անգամ խաղահրապարակ է դուրս եկել «Միլուոկիի» դեմ խաղում, որը կայացել է նոյեմբերի 9-ին: Այս մրցաշրջանում նրա միջին արդյունավետությունը կազմում է 29,5 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում