01:07  ,  27 նոյեմբերի, 2018

Գվարդիոլա. Չեմպիոնների լիգայի գավաթը չնվաճելը կլինի ձախողում

«Մանչեսթեր Սիթիի» համար ձախողում կլինի այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի գավաթը չնվաճելը, հայտարարել է Անգլիայի չեմպիոնների կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ֆրանսիական «Լիոնի» դեմ խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումից առաջ:

«Մենք ունենք հույսեր եւ երազանքներ, բայց սա շատ բարդ մրցաշար է: Այո, թիմում կան վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներ, սակայն պետք է հարմարվել իրավիճակին: Մենք կձգտենք լավ խաղալ եւ չվրիպել»,- 47-ամյա մարզիչի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

F խմբում «Մանչեսթեր Սիթին» 9 միավորով առաջինն է, «Լիոնը» երկրորդն է՝ 6 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում