18:43  ,  26 նոյեմբերի, 2018

«Արցախի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Սոչի»

«Արցախի» ղազախ հարձակվող Ակմալ Բախտիյարովը փոխել է ակումբը: 20-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի ռուսական «Սոչիում», հաղորդում է Sports.kz-ն:

Բախտիյարովը մինչեւ «Արցախ» տեղափոխվելն այս մրցաշրջանում Ղազախստանի առաջին լիգայի առաջնությունում «Կայրաթ Ա»-ի» կազմում մասնակցել էր 14 հանդիպման, խփել 5 գոլ: «Արցախում» նա մասնակցեց 12 հանդիպման եւ խփեց դարձյալ 5 գոլ:

«Սոչին» ներկայացնում է Ռուսաստանի առաջին դիվիզիոնը: 24 խաղից հետո 38 միավորով 6-րդ տեղում է եւ առաջատար «Տամբովից» հետ է 9 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում