11:22  ,  26 նոյեմբերի, 2018

ՀՖՖ ներկայացուցիչը կաշխատի Չեմպիոնների լիգայի խաղում

ԲԿՄԱ (Մոսկվա, Ռուսաստան) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպման տեսուչ է նշանակվել ՀՖՖ մրցավարական եւ տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը, հայտնում է ՀՖՖ կայքը:

Խաղը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Մոսկվայում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում