01:21  ,  26 նոյեմբերի, 2018

A Սերիայի ռմբարկուների ցուցակում Պյոնտեկը շրջանցեց Ռոնալդուին

Իտալական A Սերիայի 13-րդ տուրում կայացավ Ջենովայի դերբին: «Ջենոան» ու «Սամպդորիան» բաժանվեցին խաղաղությամբ՝ 1:1:

«Ջենոայի» պատասխան գոլը 11 մետրանոցից խփեց Լեհաստանի հավաքականի հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը, որը 10 գոլով միանձյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը՝ մեկ գոլ առաջ անցնելով Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից:

12-րդ տեղում գտնվող «Սամպդորիան» ունի 16 միավոր, իսկ «Ջենոան»՝ 15:

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Ջենոա» - «Սամպդորիա»՝ 1:1

Կշիշտոֆ Պյոնտեկ, 17 (11մ) – Ֆաբիո Կվալյարելա, 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով