09:38  ,  26 նոյեմբերի, 2018

Սարսափելի ավտովթար՝ Ֆորմուլա-1-ում

«Ռենոյի» գերմանացի ավտոարշավորդ Նիկո Հյուլկենբերգը վթարի է ենթարկվել Ֆորմուլա-1-ի Աբու Դաբիի Մեծ մրցանակում:

Առաջին շրջանի ժամանակ «Ֆորս Ինդիայի» արշավարոդ Էստեբան Օկոնը հետեւից հարվածել է Հյուլկենբերգի բոլիդին, որը շրջվելով դուրս է եկել մրցուղուց: Չնայած վթարի սարսափելի լինելուն՝ ստյուարդները որոշել են, որ բախումը եղել է մրցումային միջադեպի պատճառով եւ չեն պատժել Էստեբան Օկոնին: Նիկո Հյուլկենբերգը չի տուժել վթարից:

Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի այս մրցաշրջանի վերջին Մեծ մրցանակում հաղթել էր «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, որը 5-րդ անգամ է դառնում Ֆորմուլա-1-ի աշխարհի չեմպիոն: Ընդհանուր հաշվարկում երկրորդ տեղը գրավել էր «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը, իսկ լավագույն եռյակը եզրափակել էր նրա թիմակից Կիմի Ռայկոնենը:

Նիկո Հյուլկենբերգը մրցաշրջանն ավարտեց 7-րդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում