13:01  ,  26 նոյեմբերի, 2018

Արմեն Գյուլբուդաղյանցն ամփոփում է Ազգերի լիգան (NEWS.am Sport live)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփում է ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Ազգերի լիգայի խմբային փուլը, որի վերջին 2 խաղերում հայկական թիմը հյուրընկալվելիս մրցել էր Ջիբրալթարի (6:2) եւ Լիխտենշտեյնի (2:2) դեմ:

Արմեն Գյուլբուդաղյանցի ասուլիսն անցկացվում է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի ասուլիսների սրահում:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի D դիվիզիոնում Հայաստանի հավաքականը 10 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ լքեց պայքարը: Առաջին տեղը զբաղեցրեց Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքեց 15 միավոր: Ջիբրալթարը պայքարն ավարտեց 6 միավորով, իսկ Լիխտենշտեյնը՝ 4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում