21:20  ,  25 նոյեմբերի, 2018

Չիլիչը խորվաթներին հաղթանակ պարգեւեց Դեւիսի Գավաթի եզրափակիչում (ֆոտո)

Թենիսի Դեւիսի գավաթի խաղարկության եզրափակիչում աշխարհի 7-րդ ռակետ, խորվաթ Մարին Չիլիչը 3 սեթում հաղթել է ֆրանսիացի Լյուկ Պուիին՝ 7:6, 6:3, 6:3: Այդ հաղթանակի շնորհիվ Խորվաթիայի թիմը նվաճել է Դեւիսի գավաթը: Եզրափակիչում գրանցվեց 3:1 հաշիվը:

Ավելի վաղ Չիլիչը հաղթել էր նաեւ Ժո-Ուիլֆրիդ Ցոնգային, իսկ Բորնա Չորիչն ուժեղ էր գտնվել Ժերեմի Շարդիից: Ֆրանսիացիներին հաջողվել է շարունակել եզրափակիչ շարքն այն բանից հետո, երբ Պյեր-Յուգ Էրբերը եւ Նիկոլյա Մայուն զուգախաղում հաղթել էին Իվան Դոդիգին ու Մատե Պավիչին:

Նախորդ անգամ խորվաթները Դեւիսի Գավաթում հաղթել էին 2005 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում