20:02  ,  25 նոյեմբերի, 2018

Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեն» չօգտվեց երկրորդ տեղ բարձրանալու շանսից

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրում «Մոնպելյեն» ընդունեց «Ռենին» եւ հաղթանակի դեպքում կբարձրանար երկրորդ տեղ, սակայն բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2: Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Էնդի Դելորը:

Այս ոչ ոքիից հետո Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը 26 միավորով հավասարվեց երրորդ տեղում գտնվող «Լիլին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Ֆրանսիայի առաջնություն, 14-րդ տուր

«Մոնպելյե» - «Ռեն»՝ 2:2

Էնդի Դելոր, 45+1, 49 – Հաթեմ Բեն Արֆա, 14, Բենժամին Բուրիգու, 71 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով