20:10  ,  25 նոյեմբերի, 2018

Լյուիս Հեմիլթոնը հաղթանակով ավարտեց չեմպիոնական մրցաշրջանը

Ֆորմուլա-1-ի այս մրցաշրջանի վերջին Մեծ մրցանակն անցկացվեց Աբու Դաբիում, որտեղ լավագույն արդյունքը գրանցեց «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը:

Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված բրիտանացուն հաջորդեց «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Մաքս Ֆերստապենը «Ռեդ Բուլից»:

Ֆորմուլա-1-ի 5-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը մրցաշրջանն ավարտեց 408 միավորով: Ընդհանուր հաշվարկում երկրորդ տեղը գրավեց 320 միավոր հավաքած Սեբաստիան Ֆետելը, իսկ «Ֆերարիի» մեկ այլ ներկայացուցիչ Կիմի Ռայկոնենը 251 միավորով երրորդն էր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս