18:55  ,  25 նոյեմբերի, 2018

Երկրորդ Բունդեսլիգա. Սարգիս Ադամյանն անցկացրեց 90 րոպե

Գերմանական երկրորդ Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» սեփական դաշտում ոչ ոքի է խաղացել «Սանկտ Պաուլիի» հետ՝ 1:1:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը դաշտի տերերի մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման:

14-րդ տուրից հետո «Յան Ռեգենսբուրգը» 21 միավորով 8-րդ տեղում է: «Ունիոն Բեռլինն» ունի 20 միավոր:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սարգիս Ադամյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել էր Ջիբրալթարի (6:2) եւ Լիխտենշտեյնի (2:2) դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով