16:51  ,  25 նոյեմբերի, 2018

«Արարատն» ուժեղ էր «Փյունիկից»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում Երեւանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Երեւանի «Արարատին» եւ պարտություն կրեց վերջնամասում բաց թողած գոլի պատճառով: Հյուրերի կազմում հեռվից կատարած հարվածով աչքի ընկավ Անդրանիկ Քոչարյանը:

«Փյունիկը» 16 խաղից հետո 27 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Ալաշկերտից» (15 խաղ) հետ է 5 միավոր: «Արարատը» (15 խաղ) վերջինն է՝ 10 միավոր:

Հայաստանի առաջնություն, 17-րդ տուր

«Փյունիկ» - «Արարատ»՝ 0:1

Անդրանիկ Քոչարյան, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում