15:53  ,  25 նոյեմբերի, 2018

«Գանձասար-Կապանին» հաղթանակ բերեցին Մուսոնդայի գոլն ու վաստակած 11 մետրանոցը

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում «Գանձասար-Կապանը» հյուրընկալեց Վանաձորի «Լոռիին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

«Գանձասար-Կապանին» հաղթանակ բերեց Զամբիայի հավաքականի կիսապաշտպան Լուբամբո Մուսոնդայի գոլն ու վաստակած 11 մետրանոցը, որը դիպուկ իրացրեց Միհրան Մանասյանը:

«Գանձասար-Կապանը» 16 միավորով 7-րդն է, «Լոռին» ունի 24 միավոր եւ չորրորդն է:

Հայաստանի առաջնություն, 17-րդ տուր

«Գանձասար-Կապան» - «Լոռի»՝ 2:0

Լուբամբո Մուսոնդա, 68, Միհրան Մանասյան, 90, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով