01:23  ,  25 նոյեմբերի, 2018

«Ինտերը» հաղթեց եւ հավասարվեց «Նապոլիին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Ինտերը» Միլանում ընդունեց «Ֆրոզինոնեին» եւ հաղթեց սենեգալցի Բալդե Կեյտայի դուբլի ու արգենտինացի Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ՝ 3:0: Կեյտան կատարեց նաեւ գոլային փոխանցում:

«Ինտերը» 28 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Նապոլիին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: Առաջատար «Յուվենտուսն» ունի 37 միավոր: «Ֆրոզինոնեն» 7 միավորով նախավերջին տեղում է:

Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր

«Ինտեր» - «Ֆրոզինոնե»՝ 3:0 (տեսանյութ)

Բալդե Կեյտա, 10, 82, Լաուտարո Մարտինես, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում