10:20  ,  25 նոյեմբերի, 2018

«Ռեալը» ձմռանը ջանք չի խնայի Ազարին եւ Կավանիին ձեռք բերելու համար

Մադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ջանք չի խնայի Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին եւ ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին ձեռք բերելու համար, հաղորդում է Don Balon-ը:

Ազարը հրաժարվում է նոր պայմանագիր կնքել անգլիական ակումբի եւ ցանկանում է տեղափոխվել Արքայական ակումբ: 27-ամյա խաղացողի տրանսֆերը գնահատվում է 100 միլիոն եվրո: Գինը կարող է նվազել, եթե «Ռեալը» գործարքում ներառի Ասենսիոյին կամ մեկ այլ խաղացողի:

Էդինսոն Կավանին չի ցանկանում մնալ ՊՍԺ-ում, քանի որ լարված հարաբերություններ ունի բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ եւ տանուլ է տալիս մրցակցությունը նրան ու ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին: 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 60 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում