21:53  ,  24 նոյեմբերի, 2018

ՊՍԺ-ին հաղթանակ բերեց Կավանիի գոլը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Թուլուզին»: Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն հաշվով:

Արդեն 9-րդ րոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի փոխանցումից հետո աչքի ընկավ ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին:

ՊՍԺ-ն առաջինն է՝ 14 հաղթանակ, 42 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Լիոնն» ունի 27 միավոր: «Թուլուզը» 14 միավորով 15-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 14-րդ տուր

ՊՍԺ - «Թուլուզ»՝ 1:0 (տեսանյութ)

Էդինսոն Կավանի, 9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում