16:50  ,  24 նոյեմբերի, 2018

Դիմիտրովի հեթ-տրիկը հաղթանակ բերեց «Արարատ-Արմենիային»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 17-րդ տուրի երկրորդ խաղում «Արարատ-Արմենիան» 3:1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Արցախի» նկատմամբ: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում: «Արարատ-Արմենիայից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ բուլղարացի հարձակվող Իվայլո Դիմիտրով, որը 10 գոլով միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը:

«Արարատ-Արմենիան» 20 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, իսկ 12 միավոր հավաքած «Արցախն» 8-րդն է:

Հիշեցնենք, որ օրվա մյուս խաղում առաջատար «Ալաշկերտը» սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության էր հասել «Բանանցի» նկատմամբ:

Հայաստանի առաջնություն, 17-րդ տուր

Նոյեմբերի 24

«Արարատ-Արմենիա» - «Արցախ»՝ 3:1

Իվայլո Դիմիտրով, 1, 17, 40 - Ակմալ Բախտիյարով, 23

«Ալաշկերտ» - «Բանանց»՝ 1:0

Ուրոշ Նենադովիչ, 2

Չիրացված 11 մետրանոց՝ Արտակ Եդիգարյան («Ալաշկերտ»)

Նոյեմբերի 25

«Գանձասար-Կապան»  - «Լոռի»՝ 14:00

«Փյունիկ» - «Արարատ»՝ 15:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում