16:19  ,  24 նոյեմբերի, 2018

«Ալաշկերտը» մեծացնում է առավելությունը

Ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո նոյեմբերի 24-ին վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խումբը:

17-րդ տուրի առաջին խաղում առաջատար «Ալաշկերտը» սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ: Միակ գոլը խաղի սկզբնամասում խփեց սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը: «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանն առաջին խաղակեսում չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» հավաքեց 32 միավոր եւ 5 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Փյունիկից»: «Բանանցը» 26 միավորով երրորդ տեղում է:

Հայաստանի առաջնություն, 17-րդ տուր

«Ալաշկերտ» - «Բանանց»՝ 1:0

Ուրոշ Նենադովիչ, 2

Չիրացված 11 մետրանոց՝ Արտակ Եդիգարյան («Ալաշկերտ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում