23:24  ,  23 նոյեմբերի, 2018

«Ուրալը» Վարազդատ Հարոյանի հետ 3 միավոր տարավ Մոսկվայից

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» Մոսկվայում 2:1 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Լոկոմոտիվին»: Հյուրերը երրորդ անընդմեջ հաղթանակը տարան Ռուսաստանի առաջնությունում:

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Ուրալի» մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման:

«Ուրալն» առաջին անգամ հյուրընկալվելիս հաղթեց «Լոկոմոտիվին» եւ 22 միավորով բարձրացավ 6-րդ տեղ: «Լոկոմոտիվը» 25 միավորով չորրորդն է:

Հիշեցնենք, որ վերջերս Վարազդատ Հարոյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել էր Ջիբրալթարի (6:2) եւ Լիխտենշտեյնի (2:2) դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի խաղերին:

Ռուսաստանի առաջնություն, 15-րդ տուր

«Լոկոմոտիվ» - «Ուրալ»՝ 1:2

 Ֆյոդոր Սմոլով, 27 – Դենիս Կուլակով, 31, Էլ Կաբիր, 51  (11մ)

«Ախմատ» - ԲԿՄԱ՝ 0:2

Հորդուր Մագնուսոն, 57, Տիմուր Ժամալետդինով, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում