21:55  +04,  23 նոյեմբերի, 2018

Հայաստանի նախագահը պարգեւատրել է Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին (ֆոտոշարք)

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին (109 կգ) եւ փոխչեմպիոն Գոռ Մինասյանին (+109 կգ) պարգեւատրել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում կայացած աշխարհի առաջնությունում հաջող ելույթների համար:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնները նոյեմբերի 23-ին նախագահական նստավայրում մասնակցել են պետական բարձր պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունում փառահեղ հաղթանակի եւ Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու համար ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով:

Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաեւ ծանրամարտի աշխարհի առաջնությունում փայլուն մրցելույթի համար Երախտագիտու­թյան մեդալով պարգեւատրել է ծանրորդ Գոռ Մինասյանը, փոխանցում են նախագահի մամուլի ծառայությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ