18:08  ,  23 նոյեմբերի, 2018

ՀՖՖ-ն որոշում է կայացրել «Լոռի» - «Փյունիկ» խաղից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որտեղ որոշում է կայացվել նաեւ Վանաձորի «Լոռիի» եւ Երեւանի «Փյունիկի» միջեւ Բարձրագույն խմբի 16-րդ տուրի խաղից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

«1.1. Խաղի ժամանակահատվածում մարզադաշտում կարգուկանոն չապահովելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն` Վանաձորի ֆուտբոլի ակագեմիա ՀԿ ակումբին տուգանել 100000 ՀՀ դրամ։

1.2. «Լոռի ՖԱ» թիմի ֆուտբոլիստ Ուդոհ Եթոպ Դեյվիդի (N 31839) խաղից հետո «Փյունիկ» թիմի մարզիչ Յ. Նագայցևի նկատմամբ անվայել պահվածքի և հրելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` որակազրկել 2 խաղով, Վանաձորի ֆուտբոլի ակագեմիա ՀԿ ակումբին տուգանել 50000 ՀՀ դրամ։

1.3. «Փյունիկ» թիմի գլխ. մարզչի օգնական Յուրի Նագայցևի (N 31834) խաղից հետո «Լոռի ՖԱ» թիմի ֆուտբոլիստ Եթոպ Դեյվիդ Ուդոհի նկատմամբ անվայել պահվածքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, Փյունիկ ՖԱ ՀԿ ակումբին տուգանել 50000 ՀՀ դրամ»,- ասվում է ՀՖՖ-ի արձանագրության մեջ։

Կարգապահական նիստի ամբողջական արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով