19:33  ,  23 նոյեմբերի, 2018

Անդրեյ Տալալաեւ․ «Փյունիկը» 3 տարում կպայքարի Եվրոպայի լիգայի ուղեգրի համար

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը խոսել է Հայաստանի առաջնության մասին ու պատմել, թե որոնք են ակումբի գլխավոր նպատակներն առաջիկայում։

«Փյունիկը» մեծ նախագիծ է, որը չի ապրում մեկ օրվա համար։ Հենց դրանում է նրա գրավչությունը։ Սա ինձ համար մեծ փորձ է որպես մարզիչ։ Մեր առջեւ նպատակ է դրվել 3 տարում պայքարել Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու համար։ «Փյունիկում» ունեմ շատ լավ պայմանագիր։

Հայաստանի առաջնությունում մեր թիմն ամենաերիտասարդն է լավագույն 6-յակում, իսկ գլխավոր խնդիրը մրցավարությունն է։ Այն, ինչ տեղի է ունենում, կամայականություն է։ 8 խաղում մենք կորցրինք 6 խաղացողների։ 4 լեգեոնականներ ունեն ծանր վնասվածքներ։

Հայաստանում իմ մարզչական կարիերայի ընթացքում առաջին անգամ 6 հանդիպում եմ անցկացրել 18 օրում։ Իհարկե, այդպիսի խելահեղ ծանրաբեռնվածությունից հետո 3-4 օր հանգիստ ենք տալիս տղաներին»,- ռուս մասնագետի խոսքը մեջբերում է sportbox.ru-ը։

Հայաստանի առաջնությունում «Փյունիկը» 15-րդ տուրից հետո 27 միավորով երկրորդ տեղում է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեւանյան ակումբը ծրագրել է մասնակցել փետրվարի 8-21-ը Կիպրոսում կայանալիք ֆուտբոլի Ռուսաստանի Ազգային լիգայի գավաթի խաղարկությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով