14:59  ,  23 նոյեմբերի, 2018

«Փյունիկը» կմասնակցի Ռուսաստանի Ազգային լիգայի գավաթին

Ձմռանը Երեւանի «Փյունիկը» կմասնակցի ֆուտբոլի Ռուսաստանի Ազգային լիգայի գավաթի խաղարկությանը։ Այդ մասին հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը։

«Ես կասեի, որ Հայաստանի առաջնությունը Ռուսաստանի առաջին լիգայի միջակ թիմերի մրցաշար է։

Շատ բան ցույց կտա Ռուսասանի Ազգային լիգայի գավաթը, որին «Փյունիկը» ծրագրել է մասնակցել։ Արդեն ներկայացրել ենք փաստաթղթերը»,- ռուս մասնագետի խոսքը մեջբերում է sportbox.ru-ն։

Ռուսաստանի Ազգային լիգայի գավաթի խաղարկությանը կանցկացվի փետրվարի 8-21-ը Կիպրոսում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս