12:38  ,  23 նոյեմբերի, 2018

Ազգերի լիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ D դիվիզիոնի խորհրդանշական հավաքականում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ընդգրկվել է Ազգերի լիգայի D դիվիզիոնի խմբային փուլի խորհրդանշական հավաքականում:

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանն արժանացել է 7.77 գնահատականի: Ազգերի լիգայի խմբային փուլում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր 6 խաղի, դարձել մեկ գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի D դիվիզիոնում Հայաստանի հավաքականը 10 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ լքեց պայքարը: Առաջին տեղը գրավեց Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքեց 15 միավոր: Ջիբրալթարը պայքարն ավարտեց 6 միավորով, իսկ Լիխտենշտեյնը՝ 4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս