Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ընդգրկվել է Ազգերի լիգայի D դիվիզիոնի խմբային փուլի խորհրդանշական հավաքականում:
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանն արժանացել է 7.77 գնահատականի: Ազգերի լիգայի խմբային փուլում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր 6 խաղի, դարձել մեկ գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի D դիվիզիոնում Հայաստանի հավաքականը 10 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ լքեց պայքարը: Առաջին տեղը գրավեց Մակեդոնիայի հավաքականը, որը հավաքեց 15 միավոր: Ջիբրալթարը պայքարն ավարտեց 6 միավորով, իսկ Լիխտենշտեյնը՝ 4:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում