23:38  ,  22 նոյեմբերի, 2018

Մահացել է կրկնակի օլիմպիական չեմպիոն Սոսլան Անդիեւը

66 տարեկանում մահացել է ազատ ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Սոսլան Անդիեւը, հայտնում է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:

Ռուսաստանցի ըմբիշը հաղթել էր 1976 եւ 1980թթ. Օլիմպիական խաղերի +100 կգ քաշային կարգում: Նա առաջին օլիմպիական չեմպիոն է Օսիայից:

1990-1998-ը Սոսլան Անդիեւը զբաղեցրել է Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի փոխնախագահի պաշտոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում