11:11  ,  23 նոյեմբերի, 2018

MMA-ի մարտիկը վնասվածք է ստացել հաղթանակը տոնելիս

Խառը մենամարտերի (MMA) բրիտանացի մարզիկ Ջեկ Կալշոուն ծնկի վնասվածք է ստացել հաղթանակը տոնելիս։ Անգլիայում կայացած AFС 10 սիրողական մրցաշարում նա նոկաուտի է ենթարկել Զակ Էդվարդսին, ինչից հետո վնասել է ոտքը։

Նախնական տվյալներով, Ջեկ Կալշոուի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում