10:44  ,  23 նոյեմբերի, 2018

ԱՄՆ-ում դանակահարել են կրկնակի օլիմպիական փոխչեմպիոնին

Վոլեյբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականի կազմում Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Դանիելա Սքոթը դարձել է ընտանեկան բռնության «զոհ»։

Ամերիկացի մարզուհին դանակի 2 հարված է ստացել իր քրոջ ամուսնուց՝ փորձելով պաշտպանել քրոջը։ Սքոթի քույրը եւս ստացել է վնասվածք։ Սքոթին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա վիճակը կայուն է։

Դանիելա Սքոթը Օլիմպիական խաղերի հնգակի մասնակից է, իսկ Պեկին-2008-ում ու Լոնդոն-2012-ում դարձել է արծաթե մեդալակիր։ 2016-ին նա ընդգրկվել էր վոլեյբոլի Փառքի սրահում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում