15:41  ,  22 նոյեմբերի, 2018

«Բանանցը» 5 տարբերակ է քննարկում անվանափոխության հարցում

Երեւանի «Բանանցը» որոշել է կատարել անվանափոխություն, որի ընտրության հարցում հարցրել է երկրպագուների կարծիքը: 

Այդ կապակցությամբ «Բանանցը» հարցում է անցկացնում ակումբի կայքում՝ առաջարկելով 5 տարբերակ՝ «Հայաստան», «Ուրարտու», «Սեբաստիա», «Արծիվ», «Մալաթիա»։

«Մեր երկրպագուներին եւ ֆուտբոլասերներին կոչ ենք անում մասնակցել քվեարկությանը եւ ընտրել 5 անուններից մեկը. արդյունքում, ձեր շնորհիվ, կկարողանանք ընտրել նոր անվանում»,- ասվում է ակումբի հայտարարությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում