14:15  ,  22 նոյեմբերի, 2018

Մինո Ռայոլան 49 միլիոն եվրո է ստացել Պոգբայի տրանսֆերներից

Իտալացի գործակալ Մինո Ռայոլան մեծ գումար է ստացել Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերներից։

Football Leaks-ը հայտնում է, որ 2016-ին Պոգբայի՝ Թուրինի «Յուվենտուսից» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից Ռայոլան ստացել է 22 միլիոն եվրո։ 2012-ին ֆրանսիացի կիսապաշտպանի՝ հակառակ ուղղությամբ տրանսֆերն իտալացի գործակալին հարստացրել է 27 միլիոն եվրոյով։

Նշվում է, որ Պոգբայի երկրորդ տրանսֆերից հետո Ռայոլան չի կարողացել ապացուցել կողմերի միջեւ կոնֆլիկտի բացակայության փաստը, ինչի պատճառով խախտել է ՖԻՖԱ-ի ու Մեծ Բրիտանիայի օրենքները։

Հիշեցնենք, որ 2012-ին Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել էր «Յուվենտուս», իսկ 2016-ին 105 միլիոն եվրոյի դիմաց վերադարձել անգլիական ակումբ։

Մինո Ռայոլան նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում