13:54  ,  22 նոյեմբերի, 2018

Մաուրո Գեւգեոզյանը ինքնագոլի հեղինակ է դարձել փոխարինման դուրս գալուց 3 րոպե հետո

Ֆուտբոլի Արգենտինայի առաջնության հերթական տուրում «Խիմնասիա Լա Պլատան» սեփական դաշտում 0։2 հաշվով պարտվել է «Սան Խոսեին»։

Ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը փոխարինման է դուրս եկել 55-րդ րոպեին, իսկ 3 րոպե անց դարձել է ինքնագոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 0։2։ 65-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը վնասվածք է ստացել եւ փոխարինվել։

13 խաղ անցկացրած «Խիմնասիա Լա Պլատան» 14 միավորով 17-րդ տեղ:

Հիշեցնենք, որ 32-ամյա Գեւգեոզյանն այս ամռանն արգենտինական «Բելգրանոյից» է տեղափոխվել«Խիմնասիա Լա Պլատա»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում