13:20  ,  22 նոյեմբերի, 2018

«Ռեալը» մտափոխվել է Նեյմարի հարցում

Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու մտքից:

Mundo Deportivo-ի համաձայն՝ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտափոխվել է 26-ամյա բրազիլացու տրանսֆերի հարցում: Պատճառներից մեկը «Ռեալի» երկրպագուների դժգոհությունն է, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնային» նախկին ֆուտբլիստին:

Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայում» խաղացել է 2013–2017 թվականներին եւ ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյով։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ կատալոնական ակումբը ցանկանում է վերադարձնել հարձակվողին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում