12:45  ,  22 նոյեմբերի, 2018

ՊՍԺ-ն 80 միլիոն է առաջարկել «Այաքսի» 21-ամյա ֆուտբոլիստի համար

Ֆրանսիական ՊՍԺ-ն Ամստերդամի «Այաքսին» առաջարկ է արել հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի հարցով:

Marca-ն գրում է, որ 21-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար փարիզյան ակումբն առաջարկել է 80 միլիոն եվրո, որը գոհացնում է «Այաքսին»:

Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Սիթին», որոնք պատրաստ չեն վճարել այնքան, որքան ՊՍԺ-ն:

Ֆրենկի դե Յոնգը 2015 թվականից է «Այաքսի» համակարգում: Այս տարի նա նորամուտն էր նշել Հոլանդիայի ազգային հավաքականում, որի կազմում անցկացրել է 4 հանդիպում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում