12:11  ,  22 նոյեմբերի, 2018

«Արսենալը» կփորձի ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմակցին

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Յուլիան Վայգլի ծառայություններով:

Sport Bild-ի համաձայն՝ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին 23-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է տեսնել իր թիմում: Իսպանացի մասնագետը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել հենակետային կիսապաշտպանի գոտին: Վայգլի տրանսֆերով զբաղվում է «Արսենալի» գլխավոր սկաուտ Սվեն Միսլինտատը, որը նախկինում աշխատել է նաեւ «Բորուսիայում»: Գերմանական ակումբում կիսապաշտպանը ոչ միշտ է հայտնվում մեկնարկային կազմում, սակայն ակումբը չի ցանկանում վաճառել նրան:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Յուլիան Վայգլի հետ խաղացել է «Բորուսիայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում