11:42  ,  22 նոյեմբերի, 2018

NBA. Հարդենի 43 միավորները, «Լեյքերսի» հաղթանակը, «Գոլդեն Սթեյտի» չորրորդ անընդմեջ պարտությունը

«Գոլդեն Սթեյտի» անհաջող շարքը շարունակվում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում: Հերթական տուրում գործող չեմպիոն տանը 95:123 հաշվով պարտվել է «Օկլահոմային»՝ կրելով չորրորդ անընդմեջ պարտությունը:

«Լոս Անջելես Լեյքերսը» 109:105 հաշվով արտագնա հաղթանակ է տարել փոխչեմպիոն «Քլիվլենդի» նկատմամբ: «Լեյքերսի» նորեկ Լեբրոն Ջեյմսը 32 միավոր է վաստակել իր նախկին թիմի դեմ խաղում եւ ճանաչվել հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ:

Ջեյմս Հարդենի 43 միավորներն օգնել են «Հյուսթոնին», որը 2 միավորի առավելությամբ հաղթել է «Դետրոյտին»՝ 126:124:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» – «Օկլահոմա»՝ 95:123 (18:23, 28:37, 33:27, 16:36)

«Շառլոտ» – «Ինդիանա»՝ 127:109 (35:30, 33:30, 37:24, 22:25)

«Ֆիլադելֆիա» – «Նոր Օրլեան»՝ 121:120 (38:23, 29:34, 29:30, 25:33)

«Ատլանտա» – «Տորոնտո»՝ 108:124 (24:29, 20:26, 29:31, 35:38)

«Բոստոն» – «Նյու Յորք»՝ 109:117 (18:26, 31:39, 20:19, 40:33)

«Չիկագո» – «Ֆինիքս»՝ 124:116 (25:28, 39:41, 30:24, 30:23)

«Հյուսթոն» – «Դետրոյտ»՝ 126:124 (31:29, 25:28, 37:26, 33:41)

«Միլուոկի» – «Պորտլենդ»՝ 143:100 (31:20, 41:30, 37:29, 34:21)

«Մինեսոտա» – «Դենվեր»՝ 101:103 (25:23, 31:27, 18:35, 27:18)

«Դալաս» – «Բրուքլին»՝ 119:113 (34:32, 27:18, 24:31, 34:32)

«Սան Անտոնիո» – «Մեմֆիս»՝ 103:104 (32:30, 27:31, 18:20, 26:23)

«Յուտա» – «Սակրամենտո»՝ 110:119 (23:34, 31:26, 29:24, 27:25)

«Քլիվլենդ» – «Լեյքերս»՝ 105:109 (28:24, 24:25, 29:32, 24:28)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում