11:12  ,  22 նոյեմբերի, 2018

Կլիչկոյի մենեջեր. Չեմ կարծում, որ Վլադիմիրը կամ Վիտալին կվերադառնան

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի մենեջեր Բերնդտ Բենտեն հերքել է լուրերը, որ ուկրաինացի բռնցքամարտիկը կարող է վերադառնալ ռինգ: Ֆունկցիոները նաեւ անդրադարձել է նրա եղբորը՝ Վիտալի Կլիչկոյին:

«Չեմ կարծում, որ նրանցից մեկը կվերադառնա: Վիտալին իրեն երջանիկ է զգում Կիեւի քաղաքապետի պաշտոնում, եւ նրան դուր է գալիս լինել քաղաքական գործիչ: Ինչ վերաբերում է Վլադիմիրին, ապա նա ուներ Էնթոնի Ջոշուայի հետ ռեւանշ մենամարտ անցկացնելու ֆինանսական առումով գայթակղիչ առաջարկ, սակայն նա հրաժարվեց, եւ դա ճիշտ որոշում էր:

Վլադիմիրն առողջ է, ֆինանսապես ապահոված եւ ունի մի շարք բիզնես նախագծեր: Բացի այդ, նա մի շարք պատճառներ է նշել կարիերան ավարտելու հարցում: Որպեսզի նրանցից մեկը վերսկսի կարիերան, պետք է լինի ինչ-որ անհավանական բան»,- Բերնդտ Բենտեի խոսքը մեջբերում է World Boxing News-ը:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Կլիչկոն պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 69 մենամարտ՝ տանելով 64 հաղթանակ (53 նոկաուտ): Վիտալի Կլիչկոն հաղթել է 45 մենամարտերից 43-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում