10:50  ,  22 նոյեմբերի, 2018

Դատարանը մերժեց 50 օրվա ազատազրկման դատապարտված Բենդտների բողոքը

Դատարանը մերժել է նորվեգական «Ռուսենբորգի» ու Դանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Բենդտների բողոքարկումը 50 օրվա ազատազրկման վերաբերյալ, հաղորդում է AP News-ը:

Դատարանը դեռ չի որոշել, թե երբ է 30-ամյա ֆուտբոլիստը կատարելու պատիժը:

Ավելի վաղ Բենդտները 50 օրվա ազատազրկման էր դատապարտվել տաքսու վարորդի ծեծելու համար:

Միջադեպը տեղի էր ունեցել սեպտեմբերի 8-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: Բենդտները կոտրել էր տաքսու վարորդի ծնոտը: Թեեւ միջադեպին ներկա եղած ֆուտբոլիստի ընկերուհին հայտարարել էր, որ դա եղել է ինքնապաշտպանություն: Այդ կապակցությամբ Dantaxi ընկերությունը դիմել էր ոստիկանություն եւ գործը հասել էր դատարան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում